воскресенье, 27 января 2013 г.

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ՔԱՋ ԶԻՆՎՈՐԻՆ

ԴՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿ ԱՆՆԿՈՒՆ,
ԹՇՆԱՄՈՒ ՍԱՐՍԱՓ,
ՍԱՀՄԱՆԻՆ ՄԵՐ ԱՆԿՈՏՐՈՒՄ,
ԿԱՆԳՆԱԾ ԵՍ ՄԻՇՏ ՍԹԱՓ: 

ԴՈՒ ԵՍ ՄԵՐ ՊԱՐԾԱՆՔԸ ՄԻՇՏ
ՄԵՐ ԶԻՆՎՈՐ ՀԶՈՐ, 
ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ՉՈՒՆԵՍ ԽԻՂՃ,
ԲԱԶՈՒԿԴ Է ՀԶՈՐ: 
ԴՈՒ ԵՍ ՄԵԶ ՄԻՇՏ ԱՊԱՎԵՆ... 
ՊԱՇՏՊԱՆ ՄԵՐ ԲԱՐԻ, 
ԴՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿ ԱՆՆԿՈՒՆ,
ԶԻՆՎՈՐ ՔԱՋԱՐԻ: 
ՄԻՇՏ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԱԾ,
ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՀԱՂԹԱԾ, 
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ 
ՄԻՇՏ ՀԱՂԹՆԱԿ ԿԵՐՏԱԾ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՔԵԶ ԶԻՆՎՈՐ,
ՄԻՇՏ ԱՌՈՂՋ ԼԻՆԵՍ,
ՔՈ ԱՄՐԱԿՈՒՌ ՁԵՌՔԵՐՈՎ,
ԵՐԿԻՐԴ ՊԱՀԵՍ:
ԱՍՏՎԱԾ ՏԱ ՔԵԶ ԽԱՂԱՂ ՕՐ,
ՈՎ ԴՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ,
ՏԱՆԻՔԴ ՄԻՇՏ ՇԵՆ ԼԻՆԻ,
ԲԱԶՈՒԿԴ ՀԶՈՐ. . .

воскресенье, 12 августа 2012 г.

Բավական է լաց լինենք


Ով հայ ժողովուրդ մի պահ ինձ լսիր,
Լսի' ր,  թե հիմա քեզ ինչ եմ ասում,
Լսի' ր  ու փորձիր այն ճիշտ ընկալել,
Ու քո ողջ կյանքում այն ճիշտ կիրառել:
Բավական չեղա՞ վ ինչքան նստեցիր,
Ու արտասվեցիր քո դաժան բախտից,
Դեռ չհասկացա՞ր,  որ դաժան բախտը,
Ինքդ քո ձեռքով լուռ ամրագրեցի:
Բավական չեղա՞վ ինչքան խնդրեցիր,
Իսկ  մերժվելուց էլ չհանձնվեցիր,
Քեզ համար կյանքում լացն առաջնահերթ
Նոր ելք  գտնելու  ուղի դարձրեցիր:
Ամոթ չէ՞ արդյոք այս մեծ աշխարում,
Պատմություն կերտած մեծ ազգ լինելով,
Լացել  ու մուրալ ու չհասկանալ,
Ումից  և ինչպես  կամ ինչի համար:
Դու չե՞ս հասկանում, արցունք թափելով,
Այս կյանքում ոչ-ոք ոչինչ չի գտնում,
Այլ հակառակը՝ նա միշտ կորցնում է,
Արժանապատիվ կյանքն է իր կորցնում:
Լսի՛ր,  ու փորձիր ինձ ճիշտ հասկանալ,
Ես ցավ եմ ապրում այսպես խոսելով,
Բայց ավելի շատ մեծ ցավ եմ ապրում
Երբ այս ամենն է անցնում իմ կողքով:
Ես շատ եմ տխրում, երբ նկատում եմ,
Իմ ազգի տխուր, անհույս ապագան,
Երբ տեսնում եմ, թե այս փուճ  ներկայով,
Ինչպես է փորձում առաջ ընթանալ:
Բավական չեղա՞վ, դեռ  չհասկացա՞ր,
Որ ոչ -ոք օգնել քեզ չի պատրաստվում,
Ինչպե՞ս  չես տեսնում, իբր օգնելով
Ինչպես ես ձեռքի խաղալիք դառնում:
Ով նվագում է, դու պար ես գալիս,
Ով ծափ է տալիս՝ վեր-վեր ես թռչում,
Եվ շարունակում ես ժպտալով ապրել …
Կարծես թե ինքդ քեզ ես դու խաբում:
Դու չե՞ս ամաչում,  երբ  քեզ ասում են
Աղքատիկ ինչ-որ փոքրիկ պետություն,
Եվ համարում են, թե Հայաստանում, 
Բոլորն ուրիշի հաշվին են ապրում:
Ամոթ չէ՞ արդյոք պիտակով ապրել,
Պիտակավորվելն ինչքանո՞վ  է լավ,
Կարծում եմ այսքան բացասականը
Մեր ազգի համար շատ է և ոչ բավ:
Դեռ չհասկացա՞ր, որ քեզ չեն օգնում,
Այլ ողորմություն են քո առջև նետում,
Այնպես են անում, որ կախված լինես,
Կախման մեջ մնաս քեզ օգնօղներից,
Որ չհամարձակվես ինչ-ոչ քայլ անես
Առանց թույլտվությունը նրանց ստանալու:
Իմ պատվավոր ազգ, ինձ չպարսավես,
Կամ չքարկոծես խոսքերիս համար,
Այսպես խոսելով չեմ վիրավորում,
Այլ փորձում եմ լոկ խոսքը իմ հայտնել:
Խոսքեր, որ կարծես սուր դանակ լինեն,
Որոնք  խրվել են  տանջվող սրտիս մեջ,
Եվ արնաքամ են անում ինձ  ներսից,
Եվ չեն թողնում, որ մի  փոքր էլ ապրեմ:
Ով հայ ժողովուրդ, դու էլ մի տխրիր,
Այլ փորձիր շտկել սխալներն այս բյուր,
Սխալներ, որոնք նոր չեն հայտնվել,
Դարեր շարունակ են նրանք կուտակվել:
Փորձիր, և հանկարծ կարող է ստացվի,
Եվ  դու էլ կզգաս, թե ինչ էի ասում,
Շտկելով թեկուզ փոքրիկ մի մասը,
Կզգաս ինչպես են երջանիկ ապրում:
Առանց խնդրելու, կամ էլ մուրալու,
Կամ էլ թե մի բուռ հացի սպասելու,
Քո  ներքին Եսը  զուտ բարձրացնելով,
Կզգաս ինչպես է ազգն հզորանում:
Հզոր լինելը ազգի մեծ պարտքն է,
Իսկ հզորանալն անհատի կամքը,
Դե ուրեմն եկեք իրարից անջատ,
Բայց միասնաբար, լուռ հզորանանք,
Իսկ հետո աշխարհն ինքը կտեսնի,
Ու կզգա հայի անսանձ,  մեծ ուժը:
Եկեք ճիշտ ապրենք, մենք սխալվելու
Իրավունք արդեն այլևս չունենք . . .

понедельник, 11 июня 2012 г.

ՍԻՐՏԸ



Սրտին պետք է փառաբանել,
Որ վառ պահի երազները,
Սրտին պետք է միշտ գովերգել,
Որպեսզի այն միշտ զգոն մնա:
Պետք է ամուր կառչել բախտից.
Չկանգնեցնի որ սիրտը մեր,
Սրտին պետք է սիրով պատել,
Որ այն երբեք չերերա:
Պետք է սիրել, սիրվել է պետք,
Սիրտը սիրո կարիքն ունի,
Դա է սրտի երազանքը,
Առանց սիրո կդառնանա:
Սերն է ստիպում սրտին զարկել,
Սիրտն էլ ստիպում է մեզ ապրել,
Սիրո հույզեր գաղտնի պահել,
Սիրելով ենք մենք միշտ ապրել:
Սրտով սիրել բարդ է լինում,
Սակայն սիրտն է դա մեզ ստիպում,
Պահանջում է սեր, գորովանք,
Պարգևելով միշտ քնքշանք . . .

пятница, 18 мая 2012 г.

Երգ Հայրենիքի

Կարոտել եմ ես քեզ անչափ,
Կարոտել եմ իմ վեհ հայրենիք,
Երազում եմ քո գիրկը նետվել,
Ու փարվել քեզ իմ ջերմ հայրենիք:
Տանջել են քեզ իմ խեղճ հայրենիք,
Սակայն երբեք չես ընկճվել,
Հաղթել ես միշտ իմ հին հայրենիք,
Դարերդ երկար են եղել:
Բայց չես ծերացել դու երբեք,
Շարունակիր ապրել, շենանալ,
Ծաղկել նորատունկ ծառի պես,
Շարունակիր մանկան պես ժպտալ:
Հաղթանակներդ շատ-շատ են եղել,
Եղել ես միշտ հզոր իմ հայրենիք,
Թշնամիներդ հարվածել են թիկունքից,
Միշտ պահել ես սահմանդ անառիկ:
Երազանքներ դու դեռ շատ ունես,
Կոգնեմ քեզ հասնել բոլորին,
Զավակներդ աշխարհում սփռված,
Քեզ մոտ ես կանչում բոլորին:
Խնդրում եմ դուռդ միշտ բաց պահիր,
Քո գիրկն եմ վազում խենթի պես,
Միշտ այդպես կանգուն ու շեն մնա,
Բոլորն են կարոտում քեզ ինչպես ես . . .

четверг, 17 мая 2012 г.

Քեզանից հետո

Երբ դու հեռացար. ամեն ինչ փոխվեց,
Կյանքը ինձ համար կարծես կանգ առավ,
Շուրջս ամեն ինչ մթնեց ու լռեց,
Երջանկությունը մտքիցս կորավ:
Շուրջս ամեն ինչ միապաղաղ էր,
Չկար ապրելու ոչ մի ցանկություն,
Շնչածս օդը անգամ շատ դառն էր,
Ինձ համար կարծես չկար փրկություն:
Ամեն ինչ սառն էր, օտար ու մռայլ,
Սրտիս սուր ցավից էլ  ոչինչ չէի զգում,
Կյանքը մեռած էր, տխուր էր, ունայն,
Սրտիս զարկերը անգամ էլ չէի զգում:
Դու լուռ հեռացար` չհասկանալով,
Որ մի սիրահար սիրտ կործանեցիր,
Դու լուռ հեռացար ոչինչ չասելով,
Չհասկանալով, թե ինչ ես անում:
Անդարձ հեռացար, չցանկանալով
Անգամ բացատրել թե ինչ կատարվեց,
Ուրիշ սիրտ գտար, չհասկանալով,
Որ քո պատճառով իմ սիրտը կանգնեց ...

понедельник, 5 марта 2012 г.

Ոչինչ չգիտես

Ուզում եմ անվերջ քեզ գրկել, շոյել,
Ուզում եմ ամուր քեզ կրծքիս սեղմել,
Անվերջ հիանալ քո գեղեցկությամբ,
Մեղմ համբուրելով կարոտս առնել:
Բայց սա լոկ պատրանք է...
Դու շա՜տ հեռու ես...
Ուզում եմ քեզնով անվերջ հիանալ,
Փորձում եմ քեզնով կյանքս լիացնել,
Քո ջերմությամբ եմ փորձում ջերմանալ,
Սակայն դու չկաս...
Դու շա՜տ հեռու ես...
Քո աչքերի մեջ ինձ եմ որոնում,
Չքնաղ նկարիդ անվերջ նայելով,
Սակայն նկարդ ոչինչ չի պատմում,
Այն սառն է, ինչպես սիրտս միայնակ:
Սակայն ես անվերջ փորձում եմ գտնել...
Ու քո բարությամբ միշտ բարիանալ:
Սակայն դու չկաս...
Դու շա՜տ հեռու ես...
Քո մասին անվերջ երգեր եմ գրում,
Քեզ են նվիրված բոլոր տողերը,
Դու կարդում ես լուռ. լուռ գովերգում ես...
Բայց հերոսուհուն ավաղ չգիտես...
Բայց ես անդադար քեզ եմ գովերգում ,
Անվերջ, անդադրում քեզ եմ որոնում,
Առանց քեզ կարծես լուռ մահանում եմ,
Ավաղ քեզ գտնել չեմ կարողանում...
Բայց դու  այս մասին ոչինչ չգիտես,
Քանզի իմ սրտից այնքա՜ն հեռու ես...
Կարոտում եմ քեզ.....

воскресенье, 26 февраля 2012 г.

ՈՐ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԴՈՒ ԵՍ ՄԵՂԱՎՈՐ


Ինձ խենթացրեցիր քո խենթ աչքերով,
Ինձ հմայեցիր քո հայացքներղվ,
Ինձ դու պատեցիր սիրով զորավոր,
Որ քեզ սիրում եմ ` դու ես մեղավոր ...
Ինձ ջերմացրեցիր քո ջերմ արևով,
Քո սիրո հրով դու ինձ այրեցիր,
Ժպտալ ստիպեցիր քո մեղմ խոսքերով,
Որ քեզ սիրում եմ ` դու ես մեղավոր ... 
Իմ արցունքները քեզ են նվիրված,
Իմ ողջ երգերը լոկ քո մասին են,
Իմ աչքերում միայն դու ես զորավոր,
Որ քեզ սիրում եմ ` դու ես մեղավոր ...
Դու ես մեղավոր իմ արցունքների, 
Քո սիրուց այրվող իմ սրտի համար,
Ես քեզ սիրեցի սիրով մի անզոր.
Որ քեզ սիրում եմ ` դու ես մեղավոր ...