суббота, 27 августа 2011 г.

Դատարկություն

Կանգնած եմ մենակ,
Նայում եմ հեռուն,
Տարածք է դատարկ ...
Փնտրում եմ մեկին,
Ինչ-որ հրեշտակ,
Իմ կյանքի կեսին ...
Աշխարհը դատարկ,
Երկինքը անհաս,
Ծովը անհատակ:
Լողում եմ մենակ,
Փնտրում եմ մեկին
Կյանքում այս դատարկ ...

Սիրուց խելագարված

Կար չկար, մի պատանի կար,
Սիրո ծովում ծվարած,
Շրջում էր նա ամենուրեք,
Սեր էր սփռում անդադար:
Բայց մի օր նա անհետ կորավ,
Կորավ անհետ ու հանկարծ,
Գտան նրան հեռվում, մեռած,
Սիրո ցավից խենթացած . . . 

воскресенье, 14 августа 2011 г.

ՉՀԱՍԿԱՑԱ

Սերը ի±նչ է ր չհասկացա,
Չհասկացա ու անց կացա,
Կյանքիցս զուր ես դառնացա,
Անցա, թախծոտ մի հուշ դարձա:

Քո աչքերը

Քո աչքերը նեղացած են,
Քո աչքերն են լուռ, թախծոտ,
Քո աչքերը դառնացած են,
Տխուր մելամաղձոտ:
Բայց էլի միշտ հմայիչ են,
Խենթքացնող ու ալեկոծ,
Բայց էլի միշտ գրավիչ են,
Ջերմ անմնացորդ:

суббота, 13 августа 2011 г.

Կարոտը

Կարոտն է խողդում ինձ նորից,
Կարոտն է ստիպում ինձ գրել,
Կարոտն է ստիպում ինձ նորից
Լռության մեջ կանչել քեզ հեռվից:
Իմ հուշերի մեծ ամրոցում,
Փնտրել հուշեր քո մասին,
Եվ հուշերի մեծ աշխարհում
Սպասել քո վերադարձին...

Երբեմն

Երբեմն աչքերս խանդում են սրտիս,
Եվ դառնանում են հենց խանդի ցավից,
Լուռ արտասվում են թաքուն իմ սրտից,
Ես ծով արցունքից չեմ առնում հանգիստ:
Երազում անգամ տեսնում  եմ ես քեզ,
Այդ ժամանակ էլ սիրտս է թախծում,
Քանի որ դու կամ սրտիս խորքում ես,
Կամ էլ աչքերիս ծովում անհատակ: