понедельник, 26 сентября 2011 г.

Երջանկություն

Երազում իմ տեսա քեզ,
 Ապրեցի մի վեհ զգացում,
Երջանկություն կոչեցի,
Ու պահեցի իմ սրտում . . . . 

Փորձում եմ

Փորձում եմ նորից հրաժեշտ տալ քեզ,
Բայց այնպես, որ դու երբեք չտխրես,
Չթախծի հանկարծ վեհափառ հոգիդ,
Արցունք քո կյանքում երբեք չտեսնես:
Այլ այնպես, որ դու երբեք չթախծես,
Ու քո ողջ կյանքում երջանիկ լինես,
Ապրես միշտ ուրախ, միշտ զվարթ ու հեզ,
Եվ իմ խենթ սերը երբեք չանիծես:

вторник, 20 сентября 2011 г.

Բարև սիրելիս

Բարև սիրելիս, ահա, ես եկա,
Եվ կյանքս նորից խինդով է լցվում,
Ամենուր շուրջս կանաչ է, ծաղիկ,
Եվ մանկան խինդն է հիմա իմ հոգում:
Բարև սիրելիս, լսու՞մ ես դու ինձ,
Եկ և միացիր իմ խինդ ու լացին,
Տեսնու՞մ ես սիրտս քեզ ձայն է տալիս,
Դե արձագանքիր` ես քեզ եմ սպասում:
Սպասում եմ հույսով, խինդով ու սիրով,
Սիրտս անդադար  երգում է անուշ,
Սիրո, երազի ու ցավի միջից
Սիրտս ընտրել է քո սիրտը քնքուշ...

вторник, 13 сентября 2011 г.

ԲԱՅՑ ԴՈՒ ՀԵՌԱՑԱՐ

Հեռվում փայլող աստղ տեսա,
Ասի տեսնեմ մոտիկից,
Հենց մոտեցա, դու հեռացար,
Անհետ կորար իմ կողքից:
Հիմա անհույս ման եմ գալիս,
Փուչ աշխարհից դառնացած,
Ու հիշում եմ վայրկյանները
Քո կողքին լուռ անցկացրած . . . 
Եվ ցավում է սիրտս թախծած,
Անվերջ տենչում քո մասին,
Հիշում սիրո ցավը անսանձ,
Ու արցունքի ծովը անհիմն . . .
Ամենուրեք կանչում է քեզ,
Ամենուրեք քեզ փնտրում,
Ամեն վարդի կոկոնի մեջ
Քո հմայքն է այն գտնում:
Սակայն մեկ է տխուր եմ ես,
Քանզի չկաս դու կողքիս,
Քո կարոտից խենթանում է,
Ու լալիս է խեղճ հոգիս . . . 
Չկաս, կարծես չես էլ եղել,
Լոկ հուշեր են մնացել,
Քո կարոտից ես գժվել եմ,
Լոկ ցավերն են մնացել . . .