четверг, 1 декабря 2011 г.

ՍԻՐՈՒՄ ԵՄ

Ահա նստել եմ կրկին,
Նայում եմ վեր` երկնքին,
Աստվածային հայացքով
Ինձ ես ժպտում դու կրկին:
Նայում եմ ես, հիանում,
Քեզանով եմ զմայլվում,
Աստվածային քո տեսքից
Ցավոք ես չեմ հագենում...
Փորձում եմ ձեռքս մեկնել,
Կրկին քո գիրկը նետվել,
Բայց հեռու ես դու, անհաս,
Երկնքում ես թաքնվել:
Նայում եմ լու՜ռ, մտամոլոր,
Կարոտով եմ քեզ հիշում,
Բավարարվում այն մտքից, որ
Ամեն օր եմ քեզ տեսնում ...