Սիրահարված աչքերը իրականությունը չեն տեսնում:
суббота, 21 января 2012 г.
***
Աստված ամենակարող է, բայց նա էլ է միշտ մտաածում, հաշվարկում, երբեմն տատանվում և հետո նոր գործում:
***
Ամենահզոր արմատներ ունեցող ծառն էլ, որը դիմացել է ամենահզոր փոթորիկներին, երբեմն չորանում է մանր միջատների պատճառով:
***
Կյանքը ամենահետաքրքիր և ամենասարսափազդու հեքիաթն է, գրված տարբեր մարդկանց կարծիքների և ցանկությունների հիման վրա:
***
Նա, ով գիտի, թե ուր է գնում, քայլում է հստակ քայլերով և ոչինչ չի կարող խանգարել նրան. նույնիսկ մահը:
***
Որպեսզի հաղթահարես բոլոր պրոբլեմները, բաժանիր այն մասեի ու վերլուծիր յուրաքանչյուրը մաս-մաս. արդյունքը սպասել չի ստիպի:
четверг, 12 января 2012 г.
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱՄ
Իմ հոգու բառերն ինչպե՞ս հասկանամ,
Թե չեմ հասկանում ես նրա լեզուն,
Ինչպե՞ս ես լսեմ երգերը սրտիս,
Եթե չեմ կարող մի պատասխան տալ:
Ինչպե՞ս կարող եմ ուղիներ փնտրել,
Եթե չեն տեսնում աչքերը իմ խեղճ,
Ինչպե՞ս երազեմ քո սիրո մասին,
Եթե սիրտս խեղճ սառույց է դառձել:
Ինչպե՞ս հասկանամ երգերս գրված,
Եթե բառերը սիրտս է թելադրել,
Ինչպե՞ս չորացնեմ արցունք աչքերիս,
Թե արցւնքներս հոգուցս է գալիս:
Դե օգնիր դու ինձ,խնդրում եմ ես քեզ,
Օգնիր ինձ գտնել ինչ-որ պատասխան,
Պատասխանները շատ-շատ են իմ շուրջ,
Օգնիր ինձ գտնել, օգնիր հասկանալ:
Մի թող հիմա էլ խելագար դառնամ. . .
Անուրջի ծովում խեղդվում եմ մենակ,
Հարցերի ծոցում խորտակվում եմ լուռ,
Փնտրում եմ անվերջ. չկա ճանապարհ . . .
Հարցեր . ու հարցեր . և էլի հարցեր,
Հարցեր անհամար, բազմաբովանդակ,
Սակայն կա մեկը, ներկայությունդ,
Քո ներկայութունն ինչպե՞ս հասկանամ . . .
Թե չեմ հասկանում ես նրա լեզուն,
Ինչպե՞ս ես լսեմ երգերը սրտիս,
Եթե չեմ կարող մի պատասխան տալ:
Ինչպե՞ս կարող եմ ուղիներ փնտրել,
Եթե չեն տեսնում աչքերը իմ խեղճ,
Ինչպե՞ս երազեմ քո սիրո մասին,
Եթե սիրտս խեղճ սառույց է դառձել:
Ինչպե՞ս հասկանամ երգերս գրված,
Եթե բառերը սիրտս է թելադրել,
Ինչպե՞ս չորացնեմ արցունք աչքերիս,
Թե արցւնքներս հոգուցս է գալիս:
Դե օգնիր դու ինձ,խնդրում եմ ես քեզ,
Օգնիր ինձ գտնել ինչ-որ պատասխան,
Պատասխանները շատ-շատ են իմ շուրջ,
Օգնիր ինձ գտնել, օգնիր հասկանալ:
Մի թող հիմա էլ խելագար դառնամ. . .
Անուրջի ծովում խեղդվում եմ մենակ,
Հարցերի ծոցում խորտակվում եմ լուռ,
Փնտրում եմ անվերջ. չկա ճանապարհ . . .
Հարցեր . ու հարցեր . և էլի հարցեր,
Հարցեր անհամար, բազմաբովանդակ,
Սակայն կա մեկը, ներկայությունդ,
Քո ներկայութունն ինչպե՞ս հասկանամ . . .
четверг, 5 января 2012 г.
Անմոռանալի վայրկյաններ
Անմոռանալի այն վայրկյանները,
Որոնք անց կացան քեզ հետ միասին,
Իմ հուշերի մեջ կենդանի են դեռ,
Եվ ստիպում են միշտ հիշել քո մասին:
Ստիպում են միայն երգել քո մասին,
Երգեր հորինել լոկ սիրո մասին,
Եվ այդ երգերում նշել անունդ,
Որը նման է իմ աղոթքներին:
Վայրկյաններ կյանքի ու երազանքի,
Եվ հուշառատ ակնթարթների,
Վայրկյաններ սիրո ու համբույրների,
Ինչու չէ, նաև սիրո օվկիանի:
Վայրկյաններ անհաս երազանքների,
Եվ իմ ծով սրտի տառապանքների,
Եվ անուրջների մի հորդ անձրևի,
Իմ կյանքի ուրախ ակնթարթների:
Այդ վայրկայնները շատ քիչ են ցավոք,
Սակայն շատ ամուր արմատներ ունեն,
Որոնք ստիպում են հիշել քո մասին,
Որոնք ուզում են քեզ կրկին տեսնել:
Վայրկայններ անհաս երազանքների,
Որոնք չքվեցին,երբ դու հեռացար,
Դու քեզ հետ տարար իմ սիրտն ու հոգին,
Բայց իմ հուշերը ինձ հետ թողեցիր:
Թողեցիր, որ ես տառապեմ անվերջ,
Եվ լուռ արտասվեմ անունդ տալով,
Որպեսզի անվերջ հիշեմ քո մասին,
Բայց քեզ համբուրել չկարողանամ:
Ջնջեցիր իմ մեջ ապրելու հույսը,
Մարեցիր իմ մեջ ջերմ սիրո լույսը,
Բայց թողեցիր շատ ակնթարթներ . . .
Քո մասին հուշող անմար վայրկյաններ . . .
Որոնք անց կացան քեզ հետ միասին,
Իմ հուշերի մեջ կենդանի են դեռ,
Եվ ստիպում են միշտ հիշել քո մասին:
Ստիպում են միայն երգել քո մասին,
Երգեր հորինել լոկ սիրո մասին,
Եվ այդ երգերում նշել անունդ,
Որը նման է իմ աղոթքներին:
Վայրկյաններ կյանքի ու երազանքի,
Եվ հուշառատ ակնթարթների,
Վայրկյաններ սիրո ու համբույրների,
Ինչու չէ, նաև սիրո օվկիանի:
Վայրկյաններ անհաս երազանքների,
Եվ իմ ծով սրտի տառապանքների,
Եվ անուրջների մի հորդ անձրևի,
Իմ կյանքի ուրախ ակնթարթների:
Այդ վայրկայնները շատ քիչ են ցավոք,
Սակայն շատ ամուր արմատներ ունեն,
Որոնք ստիպում են հիշել քո մասին,
Որոնք ուզում են քեզ կրկին տեսնել:
Վայրկայններ անհաս երազանքների,
Որոնք չքվեցին,երբ դու հեռացար,
Դու քեզ հետ տարար իմ սիրտն ու հոգին,
Բայց իմ հուշերը ինձ հետ թողեցիր:
Թողեցիր, որ ես տառապեմ անվերջ,
Եվ լուռ արտասվեմ անունդ տալով,
Որպեսզի անվերջ հիշեմ քո մասին,
Բայց քեզ համբուրել չկարողանամ:
Ջնջեցիր իմ մեջ ապրելու հույսը,
Մարեցիր իմ մեջ ջերմ սիրո լույսը,
Բայց թողեցիր շատ ակնթարթներ . . .
Քո մասին հուշող անմար վայրկյաններ . . .
Подписаться на:
Сообщения (Atom)