четверг, 12 января 2012 г.

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱՄ

Իմ հոգու բառերն ինչպե՞ս հասկանամ,
Թե չեմ հասկանում ես նրա լեզուն,
Ինչպե՞ս ես լսեմ երգերը սրտիս,
Եթե չեմ կարող մի պատասխան տալ:
Ինչպե՞ս կարող եմ ուղիներ փնտրել,
Եթե չեն տեսնում աչքերը իմ խեղճ,
Ինչպե՞ս երազեմ քո սիրո մասին,
Եթե սիրտս խեղճ սառույց է դառձել:
Ինչպե՞ս հասկանամ երգերս գրված,
Եթե բառերը սիրտս է թելադրել,
Ինչպե՞ս չորացնեմ արցունք աչքերիս,
Թե արցւնքներս հոգուցս է գալիս:
Դե օգնիր դու ինձ,խնդրում եմ ես քեզ,
Օգնիր ինձ գտնել ինչ-որ պատասխան,
Պատասխանները շատ-շատ են իմ շուրջ,
Օգնիր ինձ գտնել, օգնիր հասկանալ:
Մի թող հիմա էլ խելագար դառնամ. . .
Անուրջի ծովում խեղդվում եմ մենակ,
Հարցերի ծոցում խորտակվում եմ լուռ,
Փնտրում եմ անվերջ. չկա ճանապարհ . . .
Հարցեր .  ու հարցեր .  և էլի հարցեր,
Հարցեր անհամար, բազմաբովանդակ,
Սակայն կա մեկը, ներկայությունդ,
Քո ներկայութունն ինչպե՞ս հասկանամ . . .

Комментариев нет:

Отправить комментарий