Կրկին հիշել եմ քեզ,
Սրտումս է նորից փոթորիկ,
Հոգուս խորքում լուռ արտասվում,
Կույր թախիծն է տանջում ինձ նորից:
Քո չքնաղ հայացքը հեռվից
Ժպտում, ինձ խենթացնում է անվերջ,
Իմ սիրտը այրվում է ինչպես
Անտառը հրդեհից անշեջ:
Սակայն դու ինձ մոտ չես գալիս,
Ջերմացնում ես հեռվում լուռ կանգնած,
Շնչում եմ քեզնով ապրելով,
Իրական կյանքում քեզ չտեսած:
Եվ հիմա երազում քո մասին,
Ապրում եմ տխուր դառնացած,
Քո սիրուն կարոտ մնալով,
Քո չքնաղ տեսքով հիացած....
Комментариев нет:
Отправить комментарий