суббота, 1 октября 2011 г.

Վախենում եմ սիրել

Ինձ համար շատ թանկ մարդ ես դու դարձել,
Քեզ ես պատրաստ եմ կյանքս վստահել,
Պատրաստ եմ կիսվել գաղտնիքները իմ,
Ցակացած պահի օգնության կանչել:
Ու վստահ լինել, որ դու ինձ կօգնես,
Դժվար պահերին ինձ ձեռք կմեկնես,
Չես թողնի, որ ես տխրությամբ պատվեմ,
Տխուր պահերին կողքիս կլինես:
Կյանքով հիանալ դու ինձ կստիպես,
Իսկ դա հուշում է, որ լավ ընկեր ես,
Դրա համար էլ շատ եմ հարգում քեզ,
Ու հիմա դու իմ կյաննքի մասնիկն ես:
Ունես քո տեղը իմ պատմության մեջ,
Չեմ պատկերացնում կյանքս առանց քեզ,
Բայց չեմ համարձակվում անկեղծ սիրել քեզ.
Քանի որ կարող է դու ինձ չսիրես:
Ու դեռ ավելին` ես կկորցնեմ քեզ,
Մեր պատմությունը կավարտվի այդպես,
Տխուր ու թախծոտ մի դրվագի պես,
Դու կաիր ու չկաս` չեմ գտնի էլ քեզ,
Դրա համար էլ չեմ սիրի ես քեզ:
Չէ, ավելի ճիշտ չեմ խոստովանի,
Կհարգեմ, սակայն կսիրեմ գաղտնի,
Այդ վեհ զգացումը հոգումս պահած
Խեղճ սրտիս խորքում քեզ նվեր լինի . . .
Այս մեծ աշխարհի դառնացած ծովում,
Հավատա ես քեզ կսիրեմ գաղտնի . . . 

Комментариев нет:

Отправить комментарий