Ուր էլ գնաս, ուր էլ լինես,
Ինչ հարկի տակ էլ ապրես,
Հիշիր որ կա այս աշխարհում
Մեկը, որին դու պետք ես:
Հիշիր, որ կա մեկը, որին
Քո սերը կյանք է շնորհում,
Որ աշխարհի դառնությանը
Քո սիրով է նա հաղթում:
Հիշիր. Կյանքում միմիայն դու
Կարող ես կյանքը ջերմացնել,
Որ նրա դատարկ, փուչ կյանքը
Դու կարող ես լիացնել:
Հիշիր, որ լոկ քեզ է սպասում
Նրա սիրտը սիրահար,
Կապրի, եթե կողքին ես դու,
Անթիվ դարեր շարունակ,
Հիշիր, որ քո սերն է միայն,
Հույսի աղբյուրը նրա:
Փուչ է կյանքը, դատարկ, ունայն,
Փրկությունն ես դու նրա:
Ապրելու է նա լոկ քեզնով,
Քո սիրով է շնչելու,
Եվ քո սիրո օգնությամբ է
Մենությունից փրկվելու ...
Դե հիշիր դու այս ամենը,
Պահիր քո սրտի խորքում,
Մի մոռացիր նրան երբեք,
Ով միայն քեզ է սիրում ….
Комментариев нет:
Отправить комментарий