воскресенье, 20 ноября 2011 г.

Ես ապրում եմ քեզանով

Քո շնորհիվ է, որ ապրում եմ,
Քո շնորհիվ է, որ ես կամ,
Քո շնորհիվ է, որ ժպտում եմ,
Դու ես կյանքին իմ պատգամ:
Քո շնորհիվ է կյանքս ժպտում,
Քեզանով եմ ես ցնծում,
Քո շնորհիվ է, որ արևը,
Ինձ այլ կերպ է միշտ ժպտում:
Քեզանով եմ միշտ հմայվում,
Քո սիրով եմ միշտ արբում,
Քո սիրով եմ երկինք ճախրում,
Ու աստղերին մեղմ փարվում:
Դու ես կյանքի իմաստը լոկ,
Դու ես հրդեհն իմ սրտի,
Քեզ եմ կոչում ես հրեշտակ,
Որից ոչ-ոք դեռ չունի . . .

Комментариев нет:

Отправить комментарий