воскресенье, 20 ноября 2011 г.

Քո աչքերը

Քո աչքերի մեջ աշխարհն է ապրում,
Աշխարհը սիրո ու հրաշքների,
Քո աչքերում հեզ ինքս էլ եմ ապրում,
Ուր սերն է տիրում` մաքու՜ր, անթերի . . .
Քո վեհ աչքերին աշխարհն է գերի,
Դու ողջ աշխարհում իմ միակ փերի,
Աստված է վկա իմ սիրտը բարի,
Քո հայացքից ջերմ էլ ոչինչ ունի . . .

Комментариев нет:

Отправить комментарий