четверг, 1 декабря 2011 г.

ՍԻՐՈՒՄ ԵՄ

Ահա նստել եմ կրկին,
Նայում եմ վեր` երկնքին,
Աստվածային հայացքով
Ինձ ես ժպտում դու կրկին:
Նայում եմ ես, հիանում,
Քեզանով եմ զմայլվում,
Աստվածային քո տեսքից
Ցավոք ես չեմ հագենում...
Փորձում եմ ձեռքս մեկնել,
Կրկին քո գիրկը նետվել,
Բայց հեռու ես դու, անհաս,
Երկնքում ես թաքնվել:
Նայում եմ լու՜ռ, մտամոլոր,
Կարոտով եմ քեզ հիշում,
Բավարարվում այն մտքից, որ
Ամեն օր եմ քեզ տեսնում ... 

воскресенье, 27 ноября 2011 г.

Սիրահարի ցանկություն

Եթե լինեմ ես մի ծաղիկ նորաբաց
Կուզեի պոկեին ու նվիրեին միայն քեզ:
Եթե լինեմ ես մի պարտեզ ծաղկաշատ,
Կուզեի մտնեիր այդ պարտեզը միայն դու:
Եթե լինեմ ես մի երկինք աստղալի,
Կուզեի շողաին այդ ասղերը միայն քեզ:
Եթե լինեմ սիրահարի երգող երգ,
Կուզեմ լինես երգ լսողը միայն դու:
Եթե լինեմ սրուն գերի դարձած սիրտ,
Կուզեմ լինես սիրտ գերողը միայն դու:
Եթե լինեմ մի պատանի սիրահար,
Թող որ լինես իմ սիրելին միայն դու. . . .

воскресенье, 20 ноября 2011 г.

Քո աչքերը

Քո աչքերի մեջ աշխարհն է ապրում,
Աշխարհը սիրո ու հրաշքների,
Քո աչքերում հեզ ինքս էլ եմ ապրում,
Ուր սերն է տիրում` մաքու՜ր, անթերի . . .
Քո վեհ աչքերին աշխարհն է գերի,
Դու ողջ աշխարհում իմ միակ փերի,
Աստված է վկա իմ սիրտը բարի,
Քո հայացքից ջերմ էլ ոչինչ ունի . . .

Ես ապրում եմ քեզանով

Քո շնորհիվ է, որ ապրում եմ,
Քո շնորհիվ է, որ ես կամ,
Քո շնորհիվ է, որ ժպտում եմ,
Դու ես կյանքին իմ պատգամ:
Քո շնորհիվ է կյանքս ժպտում,
Քեզանով եմ ես ցնծում,
Քո շնորհիվ է, որ արևը,
Ինձ այլ կերպ է միշտ ժպտում:
Քեզանով եմ միշտ հմայվում,
Քո սիրով եմ միշտ արբում,
Քո սիրով եմ երկինք ճախրում,
Ու աստղերին մեղմ փարվում:
Դու ես կյանքի իմաստը լոկ,
Դու ես հրդեհն իմ սրտի,
Քեզ եմ կոչում ես հրեշտակ,
Որից ոչ-ոք դեռ չունի . . .

четверг, 27 октября 2011 г.

Չեմ հասկանում

Թե բաժանվում են, ինչու± են տխրում,
Թե գիտեն մեկտեղ ապրել չեն կարող,
Թե միանում են, ինչու± չեն ժպտում,
Թե գիտեն անջատ ապրել չեն կարող:
Ես չեմ հասկանում . . . .
Եթե սիրում են, ինչու± չեն խոսում,
Եվ հետո տխրում միայնությունից,
Եթե սիրում են, ո±նց են բաժանվում,
Միշտ դժգոհելով սիրահար կյանքից:
Ես չեմ հասկանում . . . 
Ես չեմ հասկանում, ինչպե±ս է լինում,
Սիրելով ատում են, ատելով` սիրում,
Նայում են միշտ թույնոտ հայացքով,
Բայց սրտի խորքում միշտ տենչում նրան;
Ես չեմ հասկանում ինչպես են տանջում,
Եվ կամ էլ տանջվու իրար սիրելով,
Կամ ո±նց է ստացվում,որ սիրահարված
Իրար հետ ապրել չեն կարողանում:
Ես չեմ հասկանում . . .
Անվերջ մտածում, բայց չեմ հասկանում,
Հարցին պատասխան ես դեռ չեմ գտնում.
Ինչպե±ս է ստացվում, որ բաժանվում են իրար սիրելով,
Բայց արողանում ապրել կողք-կողքի իրար ատելով . . . .
Ես չեմ հասկանում . .. .

Ինձ թվում էր


Ինձ թվում էր թե երջանկությունը,
Այցի է եկել ինձ հեեռուներից,
Եվ ուզում էր իր գիրկն առնելով,
Տանել շա~տ հեռու, հեռու այստեղից:
Ինձ թվում էր, թե երջանիկ եմ,
Եվ կողքիս էլ կա երջանիկ էակ,
Ով սիրում է ինձ մի անկեղծ սիրով,
Ու իր համար էլ ես էի շատ թանկ:
Բայց դա ինձ ցավոք միայն թվում էր,
Տխուր եմ նորից, տխուր ու մենակ,
Շուրջս տխուր է, դատարկ է, անկյանք,
Սիրտս տխուր է ու նորից մենակ ….

Կար չկար


Կար չկար, մի պատանի կար,
Սիրահարված խելագար,
Շրջում էր նա ամենուրեք,
Սեր էր սփռում անդադար:
Բայց մի օր նա անհետ կորավ,
Կորավ անհետ ու հանկարծ,
Գտան նրան հեռվում մեռած,
Սիրո ցավից խենթացած …. 

Չմոռանաս, որ ապրեմ


Չմոռանաս երբեք դու ինձ,
Ինչ էլ լինի այս կյանքում,
Միշտ վառ պահիր սրտիդ խորքում,
Դա է ստիպում ապրել ինձ:
Լոկ այն միտքը, որ սիրում ես,
Որ սիրում ես ինձ անկեղծ,
Ինձ ստիպում է ապրել երկար,
Ապրել, ժպտալ քեզ անկեղծ:
Ես ապրում եմ քանի դու կաս,
Քանի ժպտում ես անկեղծ,
Քանի քո վառ սրտի խորքում
Ապրում եմ ես …. 

Չմոռանաս


Ուր էլ գնաս, ուր էլ լինես,
Ինչ հարկի տակ էլ ապրես,
Հիշիր որ կա այս աշխարհում
Մեկը, որին դու պետք ես:
Հիշիր, որ կա մեկը, որին
Քո սերը կյանք է շնորհում,
Որ աշխարհի դառնությանը
Քո սիրով է նա հաղթում:
Հիշիր. Կյանքում միմիայն դու
Կարող ես կյանքը ջերմացնել,
Որ նրա դատարկ, փուչ կյանքը
Դու կարող ես լիացնել:
Հիշիր, որ լոկ քեզ է սպասում
Նրա սիրտը սիրահար,
Կապրի, եթե կողքին ես դու,
Անթիվ դարեր շարունակ,
Հիշիր, որ քո սերն է միայն,
Հույսի աղբյուրը նրա:
Փուչ է կյանքը, դատարկ, ունայն,
Փրկությունն ես դու նրա:
Ապրելու է նա լոկ քեզնով,
 Քո սիրով է շնչելու,
Եվ քո սիրո օգնությամբ է
Մենությունից փրկվելու ...
Դե հիշիր դու այս ամենը,
Պահիր քո սրտի խորքում,
Մի մոռացիր նրան երբեք,
Ով միայն քեզ է սիրում ….

суббота, 1 октября 2011 г.

Վախենում եմ սիրել

Ինձ համար շատ թանկ մարդ ես դու դարձել,
Քեզ ես պատրաստ եմ կյանքս վստահել,
Պատրաստ եմ կիսվել գաղտնիքները իմ,
Ցակացած պահի օգնության կանչել:
Ու վստահ լինել, որ դու ինձ կօգնես,
Դժվար պահերին ինձ ձեռք կմեկնես,
Չես թողնի, որ ես տխրությամբ պատվեմ,
Տխուր պահերին կողքիս կլինես:
Կյանքով հիանալ դու ինձ կստիպես,
Իսկ դա հուշում է, որ լավ ընկեր ես,
Դրա համար էլ շատ եմ հարգում քեզ,
Ու հիմա դու իմ կյաննքի մասնիկն ես:
Ունես քո տեղը իմ պատմության մեջ,
Չեմ պատկերացնում կյանքս առանց քեզ,
Բայց չեմ համարձակվում անկեղծ սիրել քեզ.
Քանի որ կարող է դու ինձ չսիրես:
Ու դեռ ավելին` ես կկորցնեմ քեզ,
Մեր պատմությունը կավարտվի այդպես,
Տխուր ու թախծոտ մի դրվագի պես,
Դու կաիր ու չկաս` չեմ գտնի էլ քեզ,
Դրա համար էլ չեմ սիրի ես քեզ:
Չէ, ավելի ճիշտ չեմ խոստովանի,
Կհարգեմ, սակայն կսիրեմ գաղտնի,
Այդ վեհ զգացումը հոգումս պահած
Խեղճ սրտիս խորքում քեզ նվեր լինի . . .
Այս մեծ աշխարհի դառնացած ծովում,
Հավատա ես քեզ կսիրեմ գաղտնի . . . 

понедельник, 26 сентября 2011 г.

Երջանկություն

Երազում իմ տեսա քեզ,
 Ապրեցի մի վեհ զգացում,
Երջանկություն կոչեցի,
Ու պահեցի իմ սրտում . . . . 

Փորձում եմ

Փորձում եմ նորից հրաժեշտ տալ քեզ,
Բայց այնպես, որ դու երբեք չտխրես,
Չթախծի հանկարծ վեհափառ հոգիդ,
Արցունք քո կյանքում երբեք չտեսնես:
Այլ այնպես, որ դու երբեք չթախծես,
Ու քո ողջ կյանքում երջանիկ լինես,
Ապրես միշտ ուրախ, միշտ զվարթ ու հեզ,
Եվ իմ խենթ սերը երբեք չանիծես:

вторник, 20 сентября 2011 г.

Բարև սիրելիս

Բարև սիրելիս, ահա, ես եկա,
Եվ կյանքս նորից խինդով է լցվում,
Ամենուր շուրջս կանաչ է, ծաղիկ,
Եվ մանկան խինդն է հիմա իմ հոգում:
Բարև սիրելիս, լսու՞մ ես դու ինձ,
Եկ և միացիր իմ խինդ ու լացին,
Տեսնու՞մ ես սիրտս քեզ ձայն է տալիս,
Դե արձագանքիր` ես քեզ եմ սպասում:
Սպասում եմ հույսով, խինդով ու սիրով,
Սիրտս անդադար  երգում է անուշ,
Սիրո, երազի ու ցավի միջից
Սիրտս ընտրել է քո սիրտը քնքուշ...

вторник, 13 сентября 2011 г.

ԲԱՅՑ ԴՈՒ ՀԵՌԱՑԱՐ

Հեռվում փայլող աստղ տեսա,
Ասի տեսնեմ մոտիկից,
Հենց մոտեցա, դու հեռացար,
Անհետ կորար իմ կողքից:
Հիմա անհույս ման եմ գալիս,
Փուչ աշխարհից դառնացած,
Ու հիշում եմ վայրկյանները
Քո կողքին լուռ անցկացրած . . . 
Եվ ցավում է սիրտս թախծած,
Անվերջ տենչում քո մասին,
Հիշում սիրո ցավը անսանձ,
Ու արցունքի ծովը անհիմն . . .
Ամենուրեք կանչում է քեզ,
Ամենուրեք քեզ փնտրում,
Ամեն վարդի կոկոնի մեջ
Քո հմայքն է այն գտնում:
Սակայն մեկ է տխուր եմ ես,
Քանզի չկաս դու կողքիս,
Քո կարոտից խենթանում է,
Ու լալիս է խեղճ հոգիս . . . 
Չկաս, կարծես չես էլ եղել,
Լոկ հուշեր են մնացել,
Քո կարոտից ես գժվել եմ,
Լոկ ցավերն են մնացել . . .

суббота, 27 августа 2011 г.

Դատարկություն

Կանգնած եմ մենակ,
Նայում եմ հեռուն,
Տարածք է դատարկ ...
Փնտրում եմ մեկին,
Ինչ-որ հրեշտակ,
Իմ կյանքի կեսին ...
Աշխարհը դատարկ,
Երկինքը անհաս,
Ծովը անհատակ:
Լողում եմ մենակ,
Փնտրում եմ մեկին
Կյանքում այս դատարկ ...

Սիրուց խելագարված

Կար չկար, մի պատանի կար,
Սիրո ծովում ծվարած,
Շրջում էր նա ամենուրեք,
Սեր էր սփռում անդադար:
Բայց մի օր նա անհետ կորավ,
Կորավ անհետ ու հանկարծ,
Գտան նրան հեռվում, մեռած,
Սիրո ցավից խենթացած . . . 

воскресенье, 14 августа 2011 г.

ՉՀԱՍԿԱՑԱ

Սերը ի±նչ է ր չհասկացա,
Չհասկացա ու անց կացա,
Կյանքիցս զուր ես դառնացա,
Անցա, թախծոտ մի հուշ դարձա:

Քո աչքերը

Քո աչքերը նեղացած են,
Քո աչքերն են լուռ, թախծոտ,
Քո աչքերը դառնացած են,
Տխուր մելամաղձոտ:
Բայց էլի միշտ հմայիչ են,
Խենթքացնող ու ալեկոծ,
Բայց էլի միշտ գրավիչ են,
Ջերմ անմնացորդ:

суббота, 13 августа 2011 г.

Կարոտը

Կարոտն է խողդում ինձ նորից,
Կարոտն է ստիպում ինձ գրել,
Կարոտն է ստիպում ինձ նորից
Լռության մեջ կանչել քեզ հեռվից:
Իմ հուշերի մեծ ամրոցում,
Փնտրել հուշեր քո մասին,
Եվ հուշերի մեծ աշխարհում
Սպասել քո վերադարձին...

Երբեմն

Երբեմն աչքերս խանդում են սրտիս,
Եվ դառնանում են հենց խանդի ցավից,
Լուռ արտասվում են թաքուն իմ սրտից,
Ես ծով արցունքից չեմ առնում հանգիստ:
Երազում անգամ տեսնում  եմ ես քեզ,
Այդ ժամանակ էլ սիրտս է թախծում,
Քանի որ դու կամ սրտիս խորքում ես,
Կամ էլ աչքերիս ծովում անհատակ: